Մեր մասին

«Հորիզոն – 95»- ը, որպես մասնավոր ընկերություն, հիմնադրվել է 1992թ. – ին: Այն խորհրդային տարիների ամենաճանաչված շինարարական տրեստի` «Երարդշին» - ի հետնորդն է, որը ժամանակին իրականացրել է խոշոր արդյունաբերական, քաղաքացիական, մշակութային և ռազմական նշանակության աչքի ընկնող կառույցների շինարարական աշխատանքները: 

Պահպանելով ` «Երարդշին» - ի փորձառու մասնագետներին՝ «Հորիզոն – 95»-ը  նոր պայմաններում համագործակցության դաշտ մտավ`  բռնելով նոր տեխնոլոգիաներով վերազինվելու հեռանկարային ճանապարհը:

Հավատարիմ իր նախորդի ավանդույթներին,  միևնույն ժամանակ կերտելով իր ուրույն դիմագիծը՝ ավանդականի և նորի բարձրարվեստ համադրումը՝  «Հորիզոն – 95»- ը 1993թ.-ից առ այսօր Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և այլուր կառուցում և վերակառուցում է արտադրական, վարչա-հասարակական, բնակելի, հոգևոր ու մշակութային, ինչպես նաեւ սպասարկման և առևտրային ոլորտների՝ արդիական պահանջներին ու միջազգային չափանիշներին համապատասխանող կառույցներ:

Ընկերությունը համալրված է արտադրության կազմակերպումն ու վարչակառավարման գործընթացը ապահովող բարձրորակ կադրերով:

 

Որպես վստահելի գործընկեր՝ «Հորիզոն – 95» - ը շուրջ 15 տարի համագործակցում է եվրոպական, ամերիկյան, ռուսական, ուկրաինական, չինական, ճապոնական և տեղական առաջնակարգ արտադրողների ու մատակարարների հետ, ինչը «Հորիզոն – 95»- ին հնարավորություն է ընձեռնում կատարվող շինարարական աշխատանքներում կիրառելու որակյալ և ժամանակակից նյութեր ու տեխնոլոգիաներ:

Արտադրության ճիշտ կազմակերպումը, որակյալ մասնագետների ունակությունն ու փորձը, արտադրական առկա հզորությունները, որոնք համապատասխանում են ISO 9001- 2000 չափորոշիչներին, «Հորիզոն – 95» - ին հնարավորություն են ընձեռում պատվիրատուների հետ երկարամյա համագործակցություն հաստատել և դառնալ վստահելի գործընկեր:      «Հորիզոն – 95» -ի ճարտարապետները, նախագծողներն ու ճարտարագետները ամենագործուն կերպով մասնակցում են հատկապես արտասահմանյան պատվիրատուների նախագծերի լրամշակման, անհրաժեշտության դեպքում` փոփոխման աշխատանքներին:       Վստահություն` ահա այն գնահատականը, որն իր գործունեությամբ վաստակել է ոլորտում շուրջ 20 տարի գործող շինարարների այս հզոր բանակը: Բարձր վարկանիշի ապացույցն են ընկերությանը վստահված բազմաթիվ նախագծերը, որոնց ճարտարապետների ու պատվիրատուների առաջադրած խնդիրները լուծվել են յուրահատուկ ոճով: