ՊարգԵՎներ
Արտադրության ճիշտ կազմակերպումը, որակյալ մասնագետների ունակությունն ու փորձը, արտադրական առկա հզորությունները, որոնք համապատասխանում են ISO 9001- 2000 չափորոշիչներին, «Հորիզոն – 95» - ին հնարավորություն են ընձեռում պատվիրատուների հետ երկարամյա համագործակցություն հաստատել և դառնալ վստահելի գործընկեր:      
«Հորիզոն – 95» -ի ճարտարապետները, նախագծողներն ու ճատարագետները ամենագործուն կերպով մասնակցում են հատկապես արտասահմանյան պատվիրատուների նախագծերի լրամշակման, անհրաժեշտության դեպքում` փոփոխման աշխատանքներին: 
      Վստահություն` ահա այն գնահատականը, որն իր գործունեությամբ վաստակել է ոլորտում շուրջ 20 տարի գործող շինարարների այս հզոր բանակը: Բարձր վարկանիշի ապացույցն են ընկերությանը վստահված բազմաթիվ օբյեկտները, որոնց ճարտարապետների ու պատվիրատուների առաջադրած խնդիրները լուծվել են յուրահատուկ ոճով:

«Հորիզոն  95»-ի բարեխիղճ աշխատանքը գնահատվել է Հայաստանի և այլ երկրների պետական կառույցների

մրցանակներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։