
Ժամանակակից շինարարությունը և մարդու շրջակա միջավայրի ստեղծման միտումները պահանջում են, որ շենքերը և շինություններն ապահովեն երկարաժամկետ ծառայություն և պարբերական նորոգման հնարավորություն, կախված տեխնիկական և բարոյական մաշվածությունից: Նյութից մինչև կոնստրուկցիա ցիկլի փուլերում պրոցեսների կառավարման նկատմամբ պահանջները հանգում են բազմաթիվ տեխնոլոգիական, տեխնիկական և այլ խնդիրների, որոնց լուծման համար “Հորիզոն 95” կազմակերպության լաբորատորիայում կատարվել են բազմակողմանի հետազոտություններ և տեղական բնական լցանյութերի հիման վրա, քիմիական և հանքային հավելանյութերի օգտագործմամբ մշակվել են B35 … B3,5 դասերի բազմաբաղադրիչ բետոնակազմեր և նրանց պատրաստման և իրականացման տեխնոլոգիաներ:
- “Չթրթռացվող տեխնոլոգիա” խիտ ամրանավորված բարդ կոնֆիգուրացիայի բարակ պատերով կոնստրուկցիաների իրականացման համար բարձր շարժունակությամբ չշերտավորովող բազմաբաղադրիչ բետոնախառնուրդների օգտագործմամբ
- “Ձմեռային բետոն” (առանց կոնստրուկցիայի մեջ տեղադրված բետոնի էլեկտրոտաքացման) և “ամառային բետոն” տեխնոլոգիաները` բետոնախառնուրդի պատրաստման, տեղադրման և խտացման, ինչպես նաև տեղադրված բետոնի խնամքի առանձնահատկությունները
- “Ճարտարապետական բետոն” տեխնոլոգիա տեղական լցանյութերի, ինչպես նաև տուֆերի և բազալտի արտադրության թափոննորի հիման վրա բազմաբաղադրիչ բետոնների օգտագործմամբ
- Միաձույլ բետոնածածկույթների, այդ թվում նաև բազմաշերտ` դեկորատիվ վերին շերտով, ներքին և արտաքին հատակների իրականացման և վերանորոգման տեխնոլոգիա պատրաստի պոլիմերային ու ցեմենտային չոր շինարարական խառնուրդների և հատուկ մշակված բազմաբաղադրիչ նյութերի օգտագործմամբ
- “Տորկրետ տեխնոլոգիա և տեխնոլոգիական հնարքներ” դժվար հասանելի կրող կոնստրուկցիաների իրականացման և ջրանցքների, ջրապահոցների ներքին շերտի վերականգնման և վերանորոգման համար տեղական բնական լցանյութերի, այդ թվում նաև բազալտի թափոնների, հիման վրա բազմաբաղադրիչ խառնուրդների օգտագործամամբ
- Տեխնոլոգիական և տեխնիկական խնդիրների լուծման սկզբունքների համակարգ, մշակված` շենքերի և շինությունների, այդ թվում նաև պատմական և մշակութային նշանակություն ունեցող կառույցների, վերականգնողական աշխատանքների համար